2519 դիտում
15:39 14-12-2018
12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս
Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում, 12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովում:
«Վերջին ամսվա՝ նոյեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը 1.8 տոկոս է կազմում: Մենք հարցումներ ենք իրականացնում հանրության և ֆինանսական ինստիտուտների շրջանակում: Եվ եթե տարվա սկզբին՝ մինչև 3-րդ եռամսյակը կային գնաճի արագացման որոշակի սպասումներ, ապա այսօր այդ սպասումները քիչ են՝ գնաճի զարգացումներից ելնելով: Գնաճը գտնվում է մեր կանխատեսման շրջանակում: Եվ տարին կավարտենք մեր թիրախի շրջանակներում»,-ասաց Երիցյանը:
Նրա կարծիքով՝ դրամավարկային քաղաքականությունը դեռ պետք է մնա ընդլայնողական, որպեսզի կարողանան գնաճի նպատակներին հասնել:
Երիցյանի խոսքով՝ ընթացիկ հաշիվը նույնպես կայուն է մնում: Նա սա համարեց կարևորագույն մակրոտնտեսական ցուցանիշ: Այս տեսակետից վերջին մի քանի տարիներին ընթացիկ հաշվի դեֆիցիտը բավականին ցածր է: Երիցյանը հույս հայտնեց, որ արտահանման հետագա զարգացումների և աճի, դիվերսիֆիկացման հաշվին այդ միտումները կպահպանվեն:
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
23:40 05-12-2022
Հայաստանում գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 8.8 տոկոս
1015 դիտում
17:21 31-10-2023
Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0.1 տոկոս. ԿԲ
5861 դիտում
16:09 06-05-2017
Ապրիլին արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%. ՀՀ ԿԲ
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ