211652_close_icon
views-count5861 դիտում article-date 16:09 06-05-2017

Ապրիլին արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%. ՀՀ ԿԲ

Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ: Հարկ է նշել, որ ծառայությունների 12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների իջեցման ազդեցությունը: Ապրիլ ամսվա գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար:

Նմանատիպ նյութեր