«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած հայ երկրպագուն ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման (1:0) վերջնամասում հայ երկրպագուն՝ Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկով դաշտ էր ներխուժել՝ ծածանելով արցախյան դրոշը:
Այնուհետև Սպարտակ անունով երկրպագուն վազելով մոտեցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նստած էր պահեստայինների նստարանին, սակայն «Էմիրեյթսի» անվտանգության աշխատակիցները նրան դուրս էին բերել խաղադաշտից:
«Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալում» հայերին շատ են սիրում»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը: