Խաղադաշտ ներխուժած երկրպագուն հարձակվել է ֆուտբոլիստի վրա. տեսանյութ
Իսրայելի առաջնության հերթական տուրի՝ «Հապոել» - «Մաքաբի» խաղի ժամանակ զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել: Տանտերերի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ և հարձակվել է հյուրերի հարձակվող Էրան Զահավիի վրա: Ֆուտբոլիստը փորձել է պաշտպանվել և մի քանի հարված է հասցրել կարգազանց ֆուտբոլասերին: Արդյունքում մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Զահավիին: Մրցավարի որոշումը վերջնականապես բորբոքել է կրքերը: Կարմիր քարտ ստացած «Մաքաբի»-ի խաղացողը իր խաղընկերներին կոչ է արել միասին լքել խաղադաշտը, որից հետո մասսայական անկարգություններ են սկսվել մարզադաշտում, ինչի հետևանքով հանդիպումը դադարեցվել է և հետաձգվել է: