Հոնդուրասի առաջնության «Դեպորտիվո Մարաթոն» և «Ռեալ Էսպանյա» թիմերի միջև կայացած հանդիպումից հետո ֆուտբոլիստներից մեկը ոտքով հարվածել է խաղադաշտ ներխուժած երկրպագուներից մեկի գլխին:
Ուշագրավ է, որ երկրպագուները խաղադաշտ էին մտել խաղը տանուլ տված «Մարաթոնի» ֆուտբոլիստներին ծեծելու մտադրությամբ, սակայն դաժան հակահարված են ստացել:
Սրանով միջադեպը չի ավարտվել: Բախումները շարունակվել են նաև մարզադաշտի սահմաններից դուրս: «Ռեալի» երկրպագուներից մեկին բռնել և երկար ժամանակ ծեծելուց հետո գնդակահարել են: