1291 դիտում
19:40 13-12-2018
Մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը
Երևանում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչների տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը, որն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հովանու ներքո:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն անդրադարձել է Հայաստանի տիեզերական ծրագրի հեռանկարներին, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2016թ. ապրիլի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու հնարավորություններին։
Նա ընդգծել է այն կարևոր նշանակությունը, որ ունի նման միջոցառումների անցկացումը այս ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ճանապարհին։
Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելևը։ Նա խոսել է տնտեսության տարբեր ճյուղերում տիեզերական տեխնոլոգիաների ունեցած դերակատարության մասին, ինչն իր ազդեցությունն է թողնում տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա։
Երկօրյա խորհրդակցության ընթացքում կներկայացվեն զեկույցներ՝ ԱՊՀ տարածքում տեղակայված աստղադիտարանները տիեզերական տարածության տարբեր հետազոտությունների համար օգտագործելու հնարավորությունների, GLONASS կապի ազդանշանային համակարգն օգտագործող ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության զարգացման և մի շարք այլ թեմաներով։
Տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությանը մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների շուրջ 60 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4087 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել