5646 դիտում
22:08 02-07-2019
Քննչական կոմիտեի թիմը հաղթել է ԱՊՀ մասնակից պետությունների քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի թիմը Ռուսաստանի դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին:
Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի Քննչական կոմիտեի թիմի հաղթանակով:
Հայաստան վերադարձից հետո ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել է ՔԿ մինի-ֆուտբոլի թիմի անդամներին, շնորհակալություն հայտնել՝ Քննչական կոմիտեն և Հայաստանը պատվով ներկայացնելու համար:
«Մրցաշարի անցկացման նպատակը պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը և նրանց շրջանում մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելն է: Եվ այս համատեքստում ոչ պակաս կարևոր է հաղթանակներ գրանցելու հանգամանքը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ Հայաստանը պատվով ներկայացնելու և հաղթանակ գրանցելու համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը նշեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը՝ նման մրցաշարերում պատվով ներկայանալու նպատակով:
Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայասանում, և թիմին հորդորեց շարունակել պարապմունքները՝ մշտապես հաղթանակներ գրանցելու համար:
[b]
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5873 դիտում
20:44 26-04-2018
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հերթական նիստին
Այս բաժնից
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել