211652_close_icon
views-count4338 դիտում article-date 14:23 13-12-2018

Ոստիկանությունը հերքում է քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության արդյունքում Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու և կալանավորելու մասին «Ժամանակ» օրաթերթի տեղեկատվությունը

«Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածել, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության արդյունքում: Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով: Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը` վտանգելով նաև մեր երկրի և իրավապահ կառույցների միջազգային հեղինակությունը: [i]ՀՀ Ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր