211652_close_icon

Սամվել Ալեքսանյանը հերքում է Անդրանիկ Սողոյանի հետ սրճարանում հանդիպման մասին լուրը

views-count5350 դիտում article-date 16:14 07-06-2017
Սրճարանում եղել եմ, բայց դրսից եկած հյուրերի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ի պատասխան հարցի՝ «Մարիոթի» սրճարանում հանդիպե՞լ է քրեական աշխարհում հայտնի «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի հետ, ինչպես տեղեկացրել էր «Հայկական ժամանակը»։ Սամվել Ալեքսանյանը նշել է, «Մարիոթ» սրճարանում եղել է, իր հյուրերը դրսից հյուրեր են եղել, իսկ Անդրանիկ Սողոյանին սրճարանում չի տեսել:

Նմանատիպ նյութեր