ՊԵԿ-ը հերքում է Արթուր Վանեցյանի հոր դեմ ՊԵԿ-ի կողմից քրգործ հարուցելու մասին «Ժամանակ» օրաթերթի տեղեկատվությունը
Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։