ԵՊՀ-ում ում տեղի կունենա Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիտաժողով
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00, ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում (Ալեք Մանուկյան 1, 7-րդ մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիտաժողով:
Գիտաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ալ. Սաֆարյանը, նույն ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն. Գինոսյանը, Գագիկ Ղարաջյանը, ինչպես նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտից ներկայացուցիչներ:
Մկրտիչ Սանասարյանը մեծապես օժանդակել է Կովկասի հայ ուսանողներին, կրթաթոշակ տրամադրել, կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկել։ Նրա և Կարապետ Երզնկյանի ջանքերով է հիմնադրվել Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան իգական վարժարանը, որը Սանասարյանի մոր անունով կոչվում է «Սանդխտյան Մարիամյան» վարժարան:
Մկրտիչ Սանասարյանի աջակցությամբ դպրոցներ են բացվել Վանի գավառի Խառակոնիս,Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։
Մկրտիչ Սանասարյանն իր ողջ հարստությունը կտակել է հայոց դպրոցներին: