211652_close_icon
views-count1398 դիտում article-date 22:33 16-11-2022

Փողերի լվացում, պաշտոնեական դիրքի չարաշահում․ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել. aravot.am

«Պարոն Աշոտյանին մեղադրանք ներկայացվեց քրեական օրենսգրքի բավականին անսպասելի հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ, չեք հավատա, փողերի լվացում․․․ո՞ւմ փողերն  է լվացել, ինչո՞ւ, ո՞վ է դրանք գողացել եւ սարքել կեղտոտ․․․սա իրավական ոչ թե աբսուրդ է, այլ նախնադարյան մակարդակ»,-aravot.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ քննչական  կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա պարզաբանեց, որ խոսքը «բժշկականի գործի» մասին է, որի առնչությամբ հարցաքննել էին նաեւ բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին։ Արմեն Աշոտյանը տարիներ առաջ այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։

«Պարոն Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոցն է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր