82136 դիտում
15:36 12-12-2018
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա քաղաքացու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռոման Ղարախանյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Փաստի առթիվ քննիչ Տ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37946 դիտում
09:31 30-06-2020
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ