211652_close_icon

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3207 դիտում article-date 23:20 11-12-2018
Վերջին օրերին ոստիկանության Էրեբունու բաժին տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և հարմար առիթի սպասելով՝ գողություն կատարում։ Էրեբունու քրեական հետախույզները տեսագրությունների ուսումնասիրության, իչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերներին կողմնորոշումներ ուղարկելու արդյունքում՝ պարզեցին տեսագրությունում երևացող անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված Ռուդիկ Բաբայանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ 55-ամյա Բաբայանն իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սուպերմարկետներից գողացել է տարբեր տեսակի 17 շիշ թանկարժեք խմիչք։ Վնասի չափն ու դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր