112164 դիտում
23:57 19-02-2020
Էրեբունու և Մաշտոցի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կին վարորդին պատկանող Nissan-ի անիվները գողացողին. հայտնաբերվել են անվահեծերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու և Մաշտոցի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են փետրվարի 11-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ-Դոնի փողոցի շենքերից մեկի բակում կայանված Իրինա Հ.-ին պատլանող Nissan մակնիշի ավտոմեքենայի անիվները գողացողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հ.-ն:
Ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենայի անվահեծերը՝ առանց անվադողերի:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչակն բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հովհաննես Հ.-ն մի քանի այլ գողությունների մեջ էլ է կասկածվում, իսկ Իրինա Հ.-ին պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+