211652_close_icon
views-count4372 դիտում article-date 16:30 10-12-2018

ԱԺ-ում ընդդիմություն լինելու է միայն «Լուսավոր Հայաստանը». Էդմոն Մարուքյան

Խորհրդարանական տարածքում ընդդիմադիր ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝արտախորհրդարանական հատվածում, բնականաբար, կան, և շատ լավ է և բնական, որ կլինեն, ընդդիմադիր ուժեր: «Իրավիճակն այնպիսին է, որ խորհրդարանում ուրիշ ընդդիմություն չի էլ կարող լինել»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանն ասաց, որ հեղափոխությունից հետո «Լուսավոր Հայաստանը» հեղափոխությունից ներդրում է ունեցել կառավարությունում և պաշտպանել է այդ հեղափոխության արժեքներն ու այդ վեց ամիսների ճգնաժամային կառավարությանն աջակցելով, թույլ չենք տվել, որ հեղափոխությունից որևէ ետընթաց լինի: «Դա չի նշանակում, որ մենք մեր մտահոգությունները չենք կիսել, և չի նշանակում, որ դա որևէ կերպ մեզ կարող է ապագայում կաշկանդել»,-ասաց նա: ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցել 3 ուժ. «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է ձայներ 70.44%-ը, ԲՀԿ-ն՝ 8.27%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը:

Նմանատիպ նյութեր