Վախենամ, որ Կրիշտիանու Ռոնալդուն է ստանալու «Ոսկե գնդակը». Ռումենիգգե
«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն կարծում է, որ իր ակումբի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը 2014 թվականի արդյունքներով պետք է ստանա «Ոսկե գնդակը»: Ընդ որում նա ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ այդ մրցանակը կստանա Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Կարծում եմ, որ այդ մրցանակը ստանալու համար որոշիչ դեր պետք է խաղա աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքները: Դա տարվա գլխավոր իրադարձությունն է: Սակայն վերջին օրերին լսելով որոշ վերլուծաբանների կարծիքները, վախենամ, որ «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն»,- Ռումենիգգեի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 21:30-ին: