211652_close_icon
views-count2600 դիտում article-date 23:55 08-12-2018

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացավ

«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, Կիև-Երևան չվերթով իքնակամ ՀՀ է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 35-ամյա Կառլեն Խ.-ն: Նա 2015 թվականի դեկտեմբերի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Կառլեն Խ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նմանատիպ նյութեր