15183 դիտում
13:42 08-12-2018
Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան՝ տանելով խոշոր չափի գումար և վնասել «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։
Ժամը 08։20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Գուրգեն Մուրադյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր՝ Կասյան փողոցի 3-րդ հասցեում գործող Հայաստանի գրողների միության պոլիկլինիկա, ականատես է եղել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք իր աշխատասենյակի դռները բացելու միջոցով ներս են մտել և սեղանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար, իսկ հետո վնասել «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը, որը տեղադրված է եղել շենքում։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մուրադյանը նշված պոլիկլինիկայի տնօրենն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
14042 դիտում
11:11 23-06-2024
Գողության դեպք՝ Երևանում․ տեխնիկական միջոցների գործադրմամբ թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
23945 դիտում
21:52 23-09-2019
Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տերմինալը՝ հափշտակելով թղթադրամի և մետաղադրամի պահոցները
41246 դիտում
23:00 10-05-2022
Երևանում թալանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալը. տարել են խոշոր չափի գումար
Այս բաժնից
15421 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35516 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց