Ռոնալդո. Մենք Կրիշտիանուի հետ տարբեր ենք
Բրազիլիայի հավաքականի և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է իր և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև համեմատություններին:
«Անիմաստ է խոսել իսկական Ռոնալդուի մասին: Մենք Կրիշտիանուի հետ լրիվ տարբեր ենք:
Նախ՝ տարիքի տարբերությունը – 9 տարի: Մենք տարբեր ժամանակներում ենք խաղացել: Ֆուտբոլը խիստ փոխվել է վերջին շրջանում և շարունում է խելահեղ տեմպով փոխվել:
Չեմ ցանկանում ասել, թե իմ օրոք ավելի բարդ էր խաղալը: Սակայն մենք տարբեր ուղիներ ենք անցել, տարբեր թիմերում խաղացել:
Ես «Ինտեր» եմ տեղափոխվել 20 տարեկանում, իսկ Ռոնալդուն «Յուվենտուս» տեղափոխվեց իր կարիերայի գագաթնակետին: Նա տեղափոխվեց Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը, իսկ ես տեղափոխվեցի թիմ, որը նոր պետք է վերականգներ իր երբեմնի դիրքերը:
Ազդում են նաև վնասվածքները, բախտը: Կրիշտիանուն հետևում է իրեն, ինչպես՝ ուրիշ ոչ ոք, միշտ ձգտում է կատարելության», ասել է Ռոնալդոն:


