211652_close_icon
views-count2411 դիտում article-date 23:06 07-12-2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է 1988թ. դեկտեմբերին Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելիս կործանված հարավսլավական ԱՆ-12 ինքնաթիռի անձնակազմի ընտանիքների անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստանում հյուրընկալում է 1988թ. դեկտեմբերին Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելիս կործանված հարավսլավական ԱՆ-12 ինքնաթիռի անձնակազմի ընտանիքների անդամներին և Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությանը: Դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզում` ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում կառուցված հուշահամալիրի տարածքում, տեղի է ունեցել ինքնաթիռի անձնակազմի անդամների հիշատակին նվիրված արարողություն, հոգեհանգստյան կարգ են մատուցել ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը զինված ուժերի ղեկավարության անունից երախտիքի խոսքեր է փոխանցել զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ բարձր գնահատելով սերբ ժողովրդի զավակների անձնազոհ քայլը սարսափելի աղետից տուժած բարեկամական հայ ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելիս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր