211652_close_icon
views-count3041 դիտում article-date 21:16 07-12-2018

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկը պարգևատրվել է դեսպանության շնորհակալագրով

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն պարգևատրվեց Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով: Բժիշկ Գոգիձեն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում վիրահատել է տասնյակ վիրավորների: Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն հայտնեց եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար: Նա ավելացրեց, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ: Բժիշկ Գոգիձեն նշեց, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել: Նրա խոսքով՝ իր մոտ շատ լավ տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է և հույս հայտնեց, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, որ Լիլին գտնի իրեն բուժած բժշկին:

Նմանատիպ նյութեր