211652_close_icon
views-count1103 դիտում article-date 17:46 18-10-2016

Պարգևներ` լավագույններին. Ուսուցչի օրվա կապակցությամբ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրով և շնորհակալագրով

Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և "Ուսուցչի օրվա" կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: "Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ամենօրյա անտրտում աշխատանքի համար:Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի",-նշել է Մանուկ Մկրտչյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են` 1)Յուրի Սուրենի Մինասյան - Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս, 2)Սուդարիկ Բագրատի Պետրոսյան - Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ, 3)Արամ Տիգրանի Կուչատրյան - Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ, 4)Լավինա Գուրգենի Հովակիմյան - Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, 5)Էլեոնորա Հակոբի Բաղդասարյան - Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս, 6)Ռուդիկ Հովհաննեսի Դարբինյան - Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դասախոս, 7)Հասմիկ Էդուարդի Պողոսյան - Սպիտակի պետական քոլեջի դասախոս, 8)Վալյա Սիրեկանի Թովմասյան - Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, 9)Լենորա Գեորգիի Մխիթարյան– Երևանի "Էրեբունի" հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի դասախոս, 10)Անահիտ Պանդուխտի Մազմանյան - Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս, 11)Գեղեցիկ Ռաֆիկի Համբոյան - Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս, 12)Աշոտ Վարդգեսի Կարապետյան - Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, 13)Աշխեն Դրաստամատի Պողոսյան - Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, 14)Արթուր Ժորայի Մարտիրոսյան– Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դասախոս, 15)Գոհար Հարությունի Վարդանյան - Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս, 16)Ռուզաննա Արամայիսի Ղազարյան - Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս, 17)Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյան – Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի վարպետ, դասախոս: ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են` 1)Մանվել Արամայիսի Բզնունի - Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ, 2)Կարինե Ալեքսանի Քոչոյան - Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս, 3)Մարինե Ալբերտի Դեմիրճյան – Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, 4)Աննա Սուրենի Ամարյան - Գորիսի պետական քոլեջի դասախոս, 5)Լիանա Շավարշի Սիմոնյան - Սևանի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս, 6)Գայանե Ժորայի Բարբարյան - Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ:

Նմանատիպ նյութեր