Ջեսի Լինգարդ. Հավատում ենք, որ «ՄՅՈւ»-ն տեղ կգրավի թոփ-4-ում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը գնահատել է թիմի շանսերը Անգլիայի առաջնությունում:
«Կարծում եմ, թիմն հավատում է, որ լավագույն քառյակում տեղ գրավելու հնարավորությունները պահպանվում են: Մրցաշրջանը ուշ է ավարտվելու: Այնպես որ, մենք պետք է խաղից խաղ առաջ գնանք և ձգտենք ամեն խաղում հաղթել: Դա է ամենակարևորը:
Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, հատկապես՝ այս ամիս: Անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը լիովին պատրաստ լինի:
«ՄՅՈւ»-ն միշտ ճնշման տակ է: Հարցն այն է, թե ինչպես ես դա հաղթահարում: Մենք՝ խաղացողներս, պարզապես վայելում ենք ֆուտբոլն ու ցանկանում հաղթել: Դա է ամենակարևորը», ասել է Լինգարդը:


