Ունեի Էմերի. Գենդուզին պետք է մազերը կտրի, որ այլևս խնդիր չլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:2) թիմի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Խաղի ժամանակ Ֆելայնին քաշել է մրցակցի մազերը: Մրցավարը բելգիացու խախտման համար ընդամենը տուգանային հարված էր նշանակել:
«Այժմ տեսախցիկներ կան: 90 րոպեի ընթացքում տեղի ունեցող ցանկացած պահ կարող է տեսնել ցանկացած ոք: Խաղացողը կարող է ստանալ դեղին կամ կարմիր քարտ:
Բայց խաղադաշտում տեղի ունեցող ամեն ինչ պետք է մնա խաղացողների մեջ՝ իմ կարծիքով:
Կարծում եմ, լավագույնը, ինչ կարելի է անել հաջորդ խաղին՝ կտրել Մատեոյի մազերը: Այդ ժամանակ խնդիրը կլուծվի», ասել է Էմերին:



