1891 դիտում
18:57 05-12-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առանձին-առանձին վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում մեր մրցակիներին, ինչպես նաև անդրադարձել է J խմբի խաղացանկին:
[b]Իտալիայի մասին[/b] - Ինչպես արդեն նշել էի, մեր խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելութները վերջին շրջանում, մասնավորապես, Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը և Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է:
Մենք իտալացիների հետ մրցել ենք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում և կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաև Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և այլն:
Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է:
[b]Բոսնիայի և Հերցեգովինայի մասին[/b] - Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ:
Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում և պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում և հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը:
[b]Ֆինլանդիայի հավաքականի մասին[/b] - Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի:
Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքևում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ:
[b]Հունաստանի հավաքականի մասին[/b] - Հույներն Ազգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ միևնույն խմբում և փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը: Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր:
[b]Լիխտենշտեյնի հավաքականի մասին[/b] - Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ: Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է և հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկչկնել նախորդ անգամվա սխալները:
[b]Ընդհանուր առմամբ, խմբի մասին [/b]- Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել, բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտվնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է և պետք է պայքարել:
[b]Խաղացանկի մասին[/b] - Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երևանում՝ մրցելով, օրինակ Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից ևս բողոքելու տեղ չունենք: Շատ կարևոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին:
Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է:
Նմանատիպ նյութեր
945 դիտում
20:07 06-10-2015
Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ. Շարմազանով
5069 դիտում
22:47 23-01-2016
Մանկական գիրության դեմ կարելի է պայքարել սովորական ջրով
5047 դիտում
10:17 12-05-2017
Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է պայքարել ԻՊ-ի դեմ Գյումրիում. Վլադիմիր Եվսեև. «Ժամանակ»
Այս բաժնից
1273 դիտում
23:04 26-09-2024
Արմենակ Ծատուրյանը ձեռքերի վրա քայլելով իջել է «Կասկադ» համալիրի 75 աստիճաններով. newinfo.am
736 դիտում
12:21 26-09-2024
Toyota-ն խզում է պայմանագիրը որպես Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի գլխավոր հովանավոր
1315 դիտում
22:55 25-09-2024
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն