Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ներկայացրել է տարվա ձեռբերումները
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին են ներկայացրել ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը և տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչները:
Թ. Հովհաննիսյանը խոսել է հայ ձյուդոյիստների 2018 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերի մասնակցության մասին և տեղեկացրել, որ ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության համաձայն այդ առաջնություններին մասնակցել են միայն երկու առաջատար մարզիկներ՝ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Խանջյանը, և որպես ձեռքբերում է նշել այն, որ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները Գաբրիել Ղազարյանին տեղեկացրել են նաև, որ հայ ձյուդոյիստները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 2019 թվականին տեղի ունենալիք մրցումներին, քանի որ դրանք վարկանիշային են և լավ հնարավորություն են՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: