211652_close_icon
views-count4398 դիտում article-date 22:18 27-12-2016

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփել է 2016թ. մարզական տարին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփոիչ նիստը: 2016 թ. մարզական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես է եկել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Նրա խոսքերով անցնող մրցաշրջանում հայ ձյուդոյիստները միջազգային մրցաշարերում նվաճել են տասնյակից ավելի մեդալներ: «Սակայն 2016 թվականի մեր միակ մարզական պաշտոնական ձեռքբերումը եղել է Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը: Ցավալի է, որ մեր մարզիկը չկարողացավ մրցանակային տեղ գրավել նաև 2016 թ. ամառային օլիմպիական խաղերում»,- ասել է Դավիթ Խիթարյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իրենց դժգհությունն են հայտնել ձյուդոյի բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզական արդյունքների վերաբերյալ: Ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը ներկաներին հայտնել է, որ իրավիճակը շտկելու նպատակով իր կողմից կատարվել են նոր նշանակումներ: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Նազարյանը, երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Հովհաննես Դավթյանը և պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Հակոբ Առաքելյանը: Նիստի վերջում ֆեդերացիայի նախագահը հատուկ շնորհակալագրեր է հանձնել Հայաստանի ձյուդոյի մեծահասակների արդեն նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին, երիտասարդների հավաքականի նախկին ավագ մարզիչ Մարտին Սարգսյանին և պատանիների հավաքականի նախկին ավագ մարզիչ Կարեն Աբաղյանին:

Նմանատիպ նյութեր