7288 դիտում
20:48 04-12-2018
Բոլոր կաշառակերներին պետք է գլխատել…«Հայոց Արծիվների» հայտարարությունը Մհեր Եղիազարյանի վերաբերյալ
Մհեր Եղիազարյանը սյունեցի է, ով Սյունիքում` հատկապես Սիսիանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն վայելող անհատականություն է:
90-ականների սկզբից Մհեր Եղիազարյանը մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում` հատկապես ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ միասին:
Մհեր Եղիազարյանը 7 տարուց ավելի, հասարակական հիմունքներով, մասնակցել է 45.117 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներին (www.hayocartsivner.am):
Հաշվի առնելով Մհեր Եղիազարյանի՝ քաղաքականության մեջ թրծվածությունը, մեծ փորձը՝ 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում նա նշանակվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի տեղակալ:
Այն քրեական մեղադրանքները, որոնց մասին նշվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում, բացառապես կապված են Մհեր Եղիազարյան անուն, ազգանվան հետ, այսինքն՝ դրանք զուտ անձնական բնույթի քրեական մեղադրանքներ են և դուրս են կուսակցության շրջանակներից։
Ի դեպ՝ Մհեր Եղիազարյանը նաև Haynews.am լրատվական կայքի սեփականատերն է, և այդ կայքի գլխավոր խմբագիրը:
Մեկ բան հստակ է, որ Մհեր Եղիազարյանի անձին վերաբերող այս քրեական մեղադրանքները որևէ կապ, որևէ աղերս չունեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հետ:
Անձամբ ես և «Հայոց Արծիվները» ջանք ու եռանդ չենք խնայել ու չենք խնայելու՝ ոչնչացնել և մոխիր դարձնել կոռուպցիան, կաշառակերությունը:
Միևնույն ժամանակ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն՝ իմ գլխավորությամբ, օրենքի շրջանակներում, կանի հնարավորը՝ միշտ աջակցելու կուսակցության անդամին:
[b]«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
նախագահ՝ Խաչիկ Ասրյան[/b]
Նմանատիպ նյութեր
7912 դիտում
21:21 26-01-2019
ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել կալանավայրում մահացած Մհեր Եղիազարյանի հետ կապված գործողությունների վերաբերյալ
1283 դիտում
11:49 03-02-2014
«Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները արիաբար պաշտպանող քաջորդիներին
1059 դիտում
16:24 25-03-2014
Հռչակվել է «Հայոց արծիվների» երկամյա գործունեության ուղենիշը
Այս բաժնից
577 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
457 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
460 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել