211652_close_icon
views-count1292 դիտում article-date 11:49 03-02-2014

«Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները արիաբար պաշտպանող քաջորդիներին

Բիբլիական հայոց հայրենիքը պաշտպանող ոգետենչ հայորդինե՛ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը չի կարող անտարբեր լինել արյունախում թշնամի-հակառակորդի դիպուկահարից, շարունակաբար, զոհված հայոց հերոս-քաջորդիների կորստի նկատմամբ: Ընդամենը մի քանի օր առաջ քրիստոնյա հայ ժողովուրդը հայոց անարատ հողին հանձնեց հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանին: Կանիբալիզմի օրենքներով ապրող ոսոխի դիպուկահարի հերթական զոհն է դարձել այս օրերին սյունեցի զինվոր-քաջորդի Կարեն Գալստյանը: Խորապես ցավակցելով նրանց հարազատներին, և միասնության ու արիության կոչելով մեծ կորստի տեր մեր հայրենակիցներին կրկին դիմում ենք ձեզ՝ Նժդեհապաշտ զինվորականնե՛ր, աչալուրջ եղեք և սահմանագծի մարտական դիրքերը հսկելու ժամանակ ձեր մարմնի բոլոր բջիջներով զգացեք թշնամուն: Միշտ գիտակցե՛ք, որ «Արիությունը վախի բացակայությունը չէ, արիությունը՝ վախի ներկայությանը դիմակայելն է»: Դուք՝ որդիներ հայոց, քաջ գիտակցե՛ք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած է երբևէ ազգություն չունեցող հարեմապաշտ ոսոխը, և Արցախի հերոսամարտի հաղթանակը չջարդվող ոսկորի պես մխրճվել է անընդհատ թուլացող թշնամու կոկորդին: Զգոնության կոչ ենք անում Ձեզ՝ հայոց սահմանները պաշտպանող նվիրյալ զինվորականներ, ասելով, որ Ձեր պաշտպանած ամենօրյա խաղաղությունը ձեր թիկունքում ապրող ձեր ընտանիքների մեջ է, իսկ դուք՝ ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի տեսադաշտում և սողացող պատերազմի վտանգի առջև կանգնած եք անսասան... Խստորեն շարունակեք հետևել և աներկբա իրականացնել ձեր առաջնորդապաշտ հրամանատարների բանակային հրահանգները: Մի՛ վստահեք պահին, այդ պահն անգամ կարող է դառնալ թշնամու ծանր հետագիծ: Աչալուրջ եղե՛ք ձեր կյանքի, և ձեզ վստահված պատվիրանի՝ հայկական բարձրավանդակի խաղաղությունը ապահովելու համար: Դո՛ւք հայրենիք եք պաշտպանում ամեն պահի, երբ արծվի սրատեսությամբ ու զգոնությամբ անտրտունջ հսկում եք հայոց սահմանները և ճանապարհ եք լուսավորում մեծ ու հզոր Հայաստան կերտելու համար: Քաջարի հայորդիներ հայո՛ց, մենք՝ Ձեր թիկունքն ամուր պաշտպանող «Հայոց Արծիվներս» միշտ եղել և մնալու ենք Հայոց Ազգային Բանակի և ձեր կողքին և ոչ մի վայրկյան չենք մոռանում մեր հայրենիքի սահմանները մշտապես խախտելու փորձ կատարող թշնամու անասնական մղձավանջները՝ միշտ առաջնորդվելով «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման» կարգախոսով: Միշտ գիտակցե՛ք, որ սեփական անձի պաշտպանությունը նույնպես հավերժական հայրենիք է: Մարտիրոսացված հայ մարդն իր հայրենիքի հողն է, իսկ հայրենիքի սահմանը՝ իր ազգի հավերժությունը: Զգոն եղե՛ք, արծվաշունչ քաջորդիներ հայոց: Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան

Նմանատիպ նյութեր