Յուրգեն Կլոպը տուգանվել է 8 հազար ֆունտով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշում կայացրեց ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Էվերթոնի» հետ խաղում (1:0) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վարքագծի առթիվ:
Նշենք, որ հանդիպման 96-րդ րոպեին Դիվոկ Օրիգին գրավեց «Էվերթոնի» դարպասը և Կլոպը խաղադաշտ մտավ՝ տոնելով գոլը:
Գերմանացի մասնագետը ամբողջությամբ ընդունել է իր մեղքը այդ միջադեպում: Նրան տուգանել են 8 հազար ֆունտով և զգուշացում տվել: