Մոուրինյոն տուգանվել է 10 հազար ֆունտով
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցավար Մայկ Դինին քննադատելու համար կտուգանվի 10 հազար ֆունտով: Պրեմիեր լիգայի շրջանակում «Սանդեռլենդ»-ի հետ կայացած խաղից հետո պորտուգալացին հեգնանքով շնորհավորել էր Մայկ Դինին և նրա աշխատանքը անվանել էր «անհավանական» և «ֆանտաստիկ»:
Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն այդ կապակցությամբ որոշում է կայացրել տուգանել պորտուգալացի մարզչին: