1188 դիտում
14:53 04-12-2018
Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել
Հայաստանում նախկին, ներկա ու ապագա որևէ պաշտոնյա պետությունից կատարած գողության համար անպատիժ չի մնալու։ «[url=https://armenpress.am/arm/news/956819.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Աշտարակ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում նախկին, ներկա ու ապագա ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու։ Հեղափոխությունից հետո էլ որ չինովնիկն իր լծակն ու մանդատը օգտագործի իր անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժն ավելի խիստ է լինելու»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնելու նաև դատական համակարգին։
«Դատական համակարգում բազմաթիվ կոռումպացված դատավորներ կան։ Կառավարությունն ունի բոլոր լծակները հեղափոխություն անցկացնելու նաև դատական համակարգում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
10:04 08-05-2021
Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ․ նրանք ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. «Ժողովուրդ»
2153 դիտում
09:05 15-12-2022
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի մասին ծանր զրույց է ունեցել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
790 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1081 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
724 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան