2048 դիտում
10:04 08-05-2021
Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ․ նրանք ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում իր թիմի անդամների հետ` առանձին-առանձին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը փորձում է բոլորից պարզել, թե ինչ են կարծում` ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Ու հայրենի օրենսդիրները իրենց համար ցանկալի անուններ են նշում, մեկը մյուսի աշխատանքը փնովում է ու հայտնում, թե ումից են գոհ և ումից են դժգոհ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից: Գրեթե բոլոր թիմակիցները պնդել են, որ Նազարյանը խորհրդարանում թիմային աշխատանք չի անում, կտրված է իրականությունից, չի շփվում թիմակիցների հետ: Ավելին՝ խմբակցության ներսում Նազարյանը կանանց թիմ է ձևավորել, որոնց հետ է միայն շփվում: Շատերը պնդել են, որ վերջինս նախընտրական ցուցակում պետք է լինի վերջին հորիզոնականներում:
Նույն՝ «Իմ քայլին» մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ բողոքները շատ են եղել նաև Ռուբեն Ռուբինյանից՝ կրկին նույն բովանդակությամբ: Նա էլ թիմային չի գործում, նույնիսկ պատգամավորներին չի բարևում, չի շփվում: Խմբակցության գերակշիռ հատվածը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ շատ գոհ են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որն այս ժամանակահատվածում ամեն ինչ արել է թիմում պառակտումներ թույլ չտալու համար: Մի մեծ զանգված գոհ է եղել նաև Բաբկեն Թունյանից, նրա կատարած աշխատանքից»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
09:37 14-04-2021
Փաշինյանը հանդիպումներ է ունենում «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ առանձին-առանձին. «Ժողովուրդ»
2153 դիտում
09:05 15-12-2022
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի մասին ծանր զրույց է ունեցել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»