211652_close_icon
views-count1934 դիտում article-date 13:20 04-12-2018

ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակում կիրականացնեն Գերմանիայում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հրավերով դեկտեմբերի 5-8-ը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցները ճանաչողական այցով կմեկնեն Բեռլին՝ փորձի փոխանակում իրականացնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի աշխատակազմի գերմանացի գործընկերների հետ: Այցի մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ, երբ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելին: ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի շրջանակում կծանոթանան Գերմանիայի նախագահի աշխատակազմի գործունեությանը, կքննարկեն ապագայում համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր