1602 դիտում
11:42 31-03-2014
Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողները հայաստանցի իրենց գործընկերների հետ իրականացրին փորձի փոխանակում. ֆոտոշարք
Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ և ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։
Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը համատեղ քննարկելու և լուծումներ տալու համար։ Արցախյան այս այցելության ընթացքում էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայաստանյան ուսանողական կառույցները տարվա մեջ գոնե մեկ ծրագիր իրականացնեն Արցախում, ինչպես նաև՝ հնարավորություն տալ արցախցի երիտասարդներին այցելել Հայաստան, ծանոթանալ տեսարժան վայրերին ու մասնակից դառնալ որոշակի դասընթացների։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ ՀՀ ուսանողական կառույցները մի քանի ծրագրեր իրականացրել են Լեռնային Ղարաբաղում, պաշտպանության բանակի զորամասերում։
Մարտի 28-30-ն Արցախի բուհերի ուսանողական կառույցների ներկայացնող երիտասարդները Ծաղկաձորում անցկացված դասընթացի շրջանակներում ծանոթացան հասարակական աշխատանքի, ուսանողական ինքնակառավարման առանձնահատկություններին, հայաստանցի իրենց գործընկերների հետ իրականացրին փորձի փոխանակում։
Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ` ԼՂՀ հասարակական կազմակերպությունները վերջին 3-4 տարիների ընթացքում ավելի են ակտիվացրել իրենց գործունեությունը։ ՙՄեր երիտասարդների մոտ հասարակական աշխատանքի փորձի որոշակի պակաս կա։ Այդ առումով հետաքրքիր է փոխգործակցությունը հայաստանյան, ինչու չէ, նաև միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերում է ուսանողական ինքնակառավարման մարմիններին, ապա վերջիններս սերտ համագործակցում են միմյանց և Արցախի հասարակական կազմակերպությունների հետ։ Համատեղ ուժերով իրականացնում ենք համաքաղաքային, համապետական բազմաթիվ ծրագրեր՚,- նշում է Հարութ Մնացականյանը։
Խոսելով արցախցի երիտասարդների խնդիրների մասին՝ նա առանձնացրեց երիտասարդական աշխատանքի փորձի, ուսանողական մարմինների ինքնավարության պակասը։ ՙԽորհրդային տարիներից մնացած վարչահրամայական համակարգով ղեկավարվելու պրակտիկան այսօր ընդունելի չէ երիտասարդական դաշտում, որը պետք է ավելի ինքնատիպ, ստեղծարար լինի, որպեսզի կարողանա երիտասարդի առօրյան ճիշտ կազմակերպել, ամրապնդել ազգային արժեքների պահպանումը։ Իհարկե, կա նաև ֆինանսի խնդիր, թեև այս գործոնը ես ավելի փոքր եմ համարում, քանի որ եթե կա հետաքրքիր գաղափար, կարելի է կյանքի կոչել նաև փոքր գումարներով՚,- եզրափակեց Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
11:43 11-06-2014
Երևանի համատիրությունների նախագահները կառավարման փորձի փոխանակում իրականացրին ֆրանսիացի գործընկերների հետ
3991 դիտում
13:37 25-12-2017
Փորձի փոխանակում ՀԵՀ-ի և Արցախի հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1855 դիտում
11:53 28-08-2014
Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ
Այս բաժնից
769 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1036 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1303 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ