Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է, որ ս/թ նոյեմբերին Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 2 598 702 556ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 34 453 634ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել և վերսկսվել են 183 517կատարողական վարույթներ,կարճվել և ավարտվել են 190 465 կատարողական վարույթներ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
Կառույցի ղեկավարին ներկայացվել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հոկտեմբերին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է հանձնարարականներ՝ կապված տարեվերջյան աշխատանքների ամփոփման հետ: