2843 դիտում
19:49 06-08-2018
Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ օրակարգի՝ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել հաշվետու զեկույցներով նախորդ ամսվա ընթացքում իրենց բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին:
Մասնավորապես, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը հաշվետու զեկույց է ներկայացրել տարբեր բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ հուլիս ամսվա կտրվածքով՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Զեկույցներով հանդես են եկել նաև այն ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանձնարարականներ էին ստացել նախորդ ամփոփիչ խորհրդակցության ընթացքում:
Ամփոփելով հաշվետու զեկույցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ ընթացիկ և նախորդ ամսվա վիճակագրությունը փաստում է, որ ավելացել է ինչպես բռնագանձումների ծավալը, այնպես էլ Ծառայության թեժ գծի կողմից ստացված զանգերի թիվը: Վերջինս պայմանավորված է մի շարք վարչական ակտերի համաներման փաստով, քանի որ քաղաքացիները տեղեկատվություն են ուզում ստանալ իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ:
Ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ստացված դիմում-բողոքների թվի նվազումը պայմանավորված է Ծառայության կողմից տարվող հետևողական աշխատանքով, ինչը լինելու է շարունակական:
Այնուհետ Հակոբ Հակոբյանը հանձնարարել է իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ամենօրյա կտրվածքով հաշվետվություն ներկայացնել համաներման շրջանակներում կարճված վարույթների ընթացքի ու դրանց մնացորդի վերաբերյալ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5315 դիտում
17:56 07-08-2017
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն
2225 դիտում
15:26 12-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3892 դիտում
14:45 19-03-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը