211652_close_icon
views-count10888 դիտում article-date 16:54 03-12-2018

Ոստիկանները կրկին մեկնեցին մարտական հերթապահության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Սահմանապահ ոստիկաններին ճանապարհելու էր եկել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով դիրքապահներին, փոխանցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ողջույնները ու մաղթեց բարի ծառայություն: Ոստիկանության զորքերի երգչախումբն ու «Նկարագիր» պարային համույթը հայրենասիրական երգ ու պար նվիրեցին սահմանապահներին, ինչից հետո, ավանդույթի համաձայն, դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Ի դեպ, Տավուշ մեկնող այս ոստիկաններն արդեն երկրորդ անգամ են իրականացնելու մարտական հերթապահություն: Հաջորդ օրը ոստիկանության զորքերի 1033 զորամաս վերադարձան մարտական առաջադրանքը կատարած՝ հայրենիքի նվիրյալ ոստիկանները: Ոստիկանության պետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ծառայության համար և հպարտությամբ նշեց, որ բոլոր դիրքապահների ու նաև նրանց շնորհիվ ունենք ապահով պետական սահման։ Վալերիյ Օսիպյանը պարգևատրեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ծառայողների: Դիրքերից վերադարձած ծառայողները մի քանի օր կհանգստանան ու կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով հրամանի, որ կրկին մեկնեն արդեն հարազատ դիրքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր