211652_close_icon
views-count2445 դիտում article-date 21:15 09-03-2019

Ոստիկանները կրկին սահման մեկնեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունելով սահմանապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց հայրենանվեր ծառայության համար և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն: Ավանդույթի համաձայն ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ երդվեցին ու աղոթեցին: Հանդիսավոր երթով Տավուշ մեկնեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանման զորամասի ծառայողները, իսկ հաջորդ օրը նրանց ծառայակից ընկերները վերադարձան նույն դիրքերից: Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետը: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դիրքապահ ոստիկանները ողջ համակարգի հպարտությունն են. «Մենք հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք, որ մեր շարքերում, մեր կողքին ծառայում են մեր անվտանգության երաշխավորները»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը: Նա նաև շնորհավորեց ոստիկանների կանանց մարտի 8-ի առթիվ. «Մեր սահմանապահների ամուր թիկունքը հենց դուք եք սիրելի կանայք և ձեզնով է պայմանավորված մեր ուժեղ լինելը», - ասաց Վալերիյ Օսիպյանը: ՀՀ ոստիկանության պետի հրամանով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով: Ի դեպ պարգևատրվողներից մեկն, ինչպես պարզվեց, շարքում չէր: Վատացել էր ծառայողի ինքնազգացողությունը և գտնվում էր զորամասի բուժկետում: Հանդիսավոր երթն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամաս, հանդիպեց ոստիկանին ու մաղթեց առողջություն: Վալերիյ Օսիպյանը նաև շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ ծառայության պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր