24155 դիտում
22:21 02-12-2018
Հրազդանում 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի 2 աշխատակցուհու
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաներում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վարդան Հովհաննիսյանը, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում իր վարած Opel մակնիշի 35 AՏ 241 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 55-ամյա Մանյա Մանուկյանին և Ջրառատ թաղամասի բնակիչ, 51-ամյա Կարինե Շաբոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն աշխատում են Ծաղկաձորում գործող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39601 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է