Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ս-ը Մ․-ի անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր:
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մ-ը Խ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։