ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ինքնաթիռն ընկել է աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնի տանիքին. կա 2 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնի տանիքին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավիավթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլում, կա 2 զոհ: Ինքնաթիռն ընկել է անմիջապես թռիչքից հետո: Զոհվել են ինքնաթիռում գտնվող 2 հոգին:
Նշվում է, որ աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնում ոչ ոք չի տուժել:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: