825 դիտում
14:46 02-04-2021
Հայաստանում հաշվառված է աուտիզմով և ատիպիկ աուտիզմով` հաշմանդամություն ունեցող 741 երեխա․ ԱՆ
2007 թվականին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ, Կատարի թագավորության առաջարկով, որոշում է կայացվել ապրիլի 2-ը նշել` որպես Աուտիզմի իրազեկման օր:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը:
Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճ է ապրում: Աուտիզմ ունեցողների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված չէ միայն ախտորոշման բարելավման հետ: Իսկ անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին:
Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:
Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը:
Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում` ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն` 2019 թվականին հանրապետությունում հաշվառված է աուտիզմով և ատիպիկ աուտիզմով` հաշմանդամություն ունեցող 741 երեխա (623 տղա և 118 աղջիկ), որոնցից 116-ի մոտ` առաջնակի հաշմանդամություն:
Աուտիզմի բուժումը` որպես հաշմանդամության բերող հիվանդություն, ներառված է պետական պատվերի մեջ: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում 18 ամսականում երեխայի զարգացումը որոշելու ժամանակ կատարվում է մանկական աուտիզմի թեստ, որը թույլ է տալիս վաղ հայտնաբերել խնդիրը և ժամանակին ուղղորդել մասնագետի մոտ:
2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին` բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության, սոցիալական ադապտացիայի հարցերում:
Արևմտյան երկրներում, բացի պետական քաղաքականությունից, գործում են նաև հասարակական կազմակերպություններ, որոնց դերակատարումը կարևորվում է աուտիզմի դեմ պայքարում, աուտիզմով երեխա ունեցող ընտանիքների աջակցության հարցում: ՀԿ-ները մատուցում են ոչ միայն առողջապահական, սոցիալ-հոգեբանական և կրթական ծառայություններ, այլև նրանք մեծապես մասնակցում են պետական քաղաքականությանը, պետության կողմից մշակվող ծրագրերին, մատուցում են լրացուցիչ/այլընտրանքային ծառայություններ` երկկողմանի համագործակցային հարաբերությունների շնորհիվ` բաժանելով անգամ իրենց պարտականությունները աուտիզմով երեխաների պաշտպանության լիարժեքությանն ու ամբողջականությանը հասնելու նպատակով:
Հարկ է նշել, որ աուտիզմը վաղուց դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից: Այն միջգերատեսչական է և իր հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
877 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1075 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ