211652_close_icon
views-count2374 դիտում article-date 23:01 02-12-2018

Ծառերն ապօրինի հատած անձինք հայտնաբերվեցին

Նոյեմբերի 27-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Սիսիանի ատառտնտեսություն» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 8-րդ քառակուսու 1-3 անտառամասում 38 տարբեր տրամագծի կաղնի ծառեր էին հատվել: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին պարզվել է, որ նշված ծառերն ապօրինի հատել են 27-ամյա Ստեփան Ս․-ն և 30-ամյա Ժորա Ս․-ն։ Նրանք հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ: Փայտանյութը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր