Թուրքիայի սահմանն ապօրինի հատած անձինք անհետ կորել են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Թուրքիայի տարածքից Հայաստանի պետական սահմանն է հատել 3 քաղաքացի, որոնց մինչ օրս գտնել չի հաջողվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անձանց ինքնությունը հայտնի չէ։
Արարատի մարզի հայ-թուրքական սահմանը հարող գյուղերի բնակիչները երեք օր է քննարկում են այս սահմանախախտման դեպքը, և չգիտեն՝ սահմանը հատած քաղաքացիները Թուրքիայի՞, թե՞ ՀՀ քաղաքացիներ են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]