211652_close_icon

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

views-count2318 դիտում article-date 19:45 01-12-2018
«Հետախուզում 2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 30-ին, ժամը 10.25-ին, Վանաձորի Աբեղյան 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Գառնիկ Հ․-ն։ Նա նոյեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով: Գառնիկ Հ․-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր