Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ռուս իրավապահների հետ համագործակցության արդյունքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ռուս գործընկերների հետ` օրերս ՌԴ Մոսկվա քաղաքի Արմյանսկի նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում հայտնաբերել և ձերբակալել են 1981 թ. ծնված Մամիկոն Մ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]