Ամբողջ ազգը բանկի տոկոսների տակ է. ԲՀԿ–ի քարոզարշավը՝ Աշտարակում. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առաջնային խնդիրը բանկային խնդիրներ են, բանկերի տոկոսներ են, ամբողջ ազգը բանկի տոկոսների տակ է. Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/01/bhk/2860099]Tert.am[/url]-ը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում 565 000 ընտանիք կա, մեկ մլն վարկառու: «Այս խնդիրը պետք է կարգավորել, ժողովուրդը գոյատևում է, չի ապրում, առողջացման ծրագիր է պետք, որ մարդիկ զգան, որ տեսնեն կա ուշադրություն, կա հնարավորություն: Բանկային համակարգը լոմբարդային համակարգ է, բանկին դիմում են, ոչ թե բարեկեցիկ ապրելու համար, այլ որովհետև ճար չունեն, գիտեն, որ եղածը կորցնելու են, բայց դիմում են փրկելու երեխային, ծնողին, առողջության համար»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը ներդրումների ներգրավումն է: «Ոչ թե պետք է ներդրումների համար խնդրենք, որ գան, այլ պայմաններն այնպես լինեն, որ գան ներդրումներ անեն, պետք է ծրագրեր կազմենք, 100 000 դրամից, մինչև 20 մլն դոլար ներդրումների համար, տարբեր մարզերում, քաղաքներում, որ ինչ ունենք, ժողովուրդը ինչ փորձ ունի, ինչով է աշխատել»,–ասաց նա։
«Իրոք միասին պետք է աշխատենք, մեր կապերը օգտագործենք, հրավիրենք, տեսնենք, օրենք ընդունենք, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավանա, որ պայմաններ ստեղծենք ովքեր արտագաղթել են, հետ գան»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ բնակչության թիվն առնվազն պետք է լինի 3,5-4 մլն:
«Պարզ է հեղափոխություն է եղել, գալիս են, բայց եկել է, ի՞նչ է անում, մնալու տեղ չունի, ՌԴ-ում գոնե մի անկյուն ուներ, մի կտոր հաց կարողանում էր վաստակել: Դրա համար պետք է անկյուն ապահովել, չեմ ասում ձրի տա պետությունը, ո՛չ, ուղղակի հնարավորություն տա, աշխատելու, որ տունը պահի:
Բոլոր գնացածներն էլ կարոտով սպասում են հետ վերադառնալուն, ուղղակի պայմաններին են սպասում, ուզում են հայրենիքում դաստիարակություն ստանան իրենց երեխաները, ադաթով, ավանդույթով, կրթությամբ, եկեղեցով, սրբությամբ»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/01/bhk/2860099]կայքում[/url]։



