211652_close_icon
views-count1090 դիտում article-date 22:51 30-11-2018

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Բրիտանական դպրոցի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաներին։ Ճանաչողական այցի մասին աշակերտների հետ պայմանավորվել էր ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Բրիտանական միջազգային դպրոցում անցկացրած բաց դասի ժամանակ։ Պայմանավորվածությունն ուժի մեջ էր, և հերթը դպրոցի սաներինն էր՝ ծանոթանալու հանրապետության կարևոր գերատեսչություններից մեկի աշխատանքին։ Նախարարության մասնագետները, ներկայացնելով կառույցի գործունեությունը, անդրադարձել են հարկաբյուջետային քաղաքականության մշակմանը, կանխատեսվող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, պետական բյուջեի մշակման գործընթացին և պետական պարտքի քաղաքականությանը: Բրիտանական միջազգային դպրոցի սաները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալ նախարարության գործունեության առանձնահատկություններին, համակարգված աշխատանքին այլ գերատեսչական մարմինների հետ։ Հանդիպման վերջում նրանք շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար և պայմանավորվել հետագայում ևս նմանատիպ հանդիպումներ ունենալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր